[:am]

«MyKidz-ի հարցերը մասնագետին» հաղորդաշարի շրջանակում հանդիպեցինք 👨🏻‍⚕️ վնասվածքաբան-օրթոպեդ Կարապետ Մոմջյանի հետ։

❗️ Հանդիպման թեման է` «Ճիշտ կեցվածք | Ողնաշարի հիվանդություններ և դրանց կանխարգելում»:

 

✅ Պարզել ենք, թե ո՞վ է վերտեբրոլոգը և ինչո՞վ է զբաղվում:

✅ Ի՞նչ է ճիշտ կեցվածքը:

✅ Ինչպիսի՞ կեցվածքի խանգարումներ են ամենից հաճախ հանդիպում երեխաների մոտ:

✅ Արդյո՞ք կարելի է կանխարգելել դրանց առաջացումը:

✅ Ի՞նչ է սկոլիոզը, կիֆոզը և դրանց բուժման մեթոդները:

✅ Ի՞նչ է օստեխոնդրոզը, ստենոզը, օստեոպարոզը, միջողնային սկավառակների ճողվածքը և դրանց բուժման ժամանակակից մեթոդները…

 

🔹 Կարապետ Մոմջյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի, ողնաշարային ախտաբանության ծառայության ղեկավարն է:

🔹 Մասնագիտությամբ վնասվածքաբան-օրթոպեդ է:

🔹 Նեղ մասնագիտությունը` վերտեբրոլոգ (ողնաշարի մասնագետ):

 

📌 Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը` մանկաբուժության ֆակուլտետը:

📌 Սովորել է Սանկտ-Պետերբուրգի Տեռների անվան Մանկական Օրթոպեդիայի Գիտական Ինստիտուտում:

📌 Բազմաթիվ դասընթացների է մասնակցել և մի շարք վերապատրաստումներ է անցել տարբեր երկրներում:

📌 Նաև մասնակցել է տարբեր միջազգային կոնգրեսների և սեմինարների:

 

Կարապետ Մոմջյանը կատարում է

✅ ողնաշարի ձևախախտումների,

✅ դեգեներատիվ հիվանդությունների (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ,

✅ ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն),

✅ ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզի և սպոնդիլոլիստեզի,

✅ Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածության,

✅ ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքների,

✅ ողերի կոտրվածքների և հոդախախտերի վիրահատություններ:

 

[:]

[:am]Թողնել մեկնաբանություն[:en]Give a comment