[:am]

«Աշխատող մայրեր» հաղորդաշարի հաջորդ հերոսուհին` Շուշաննա Ավանեսյան է: ❤️

Շուշաննան 29 տարեկան է։

Ունի 2 երեխա 💕՝ 7️⃣ տարեկան տղա 👦🏻 և 6️⃣ տարեկան աղջիկ 👧։

 

🎓 Նա ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը:

Այժմ առցանց աշխատում է բեռնափոխադրող 🚚 կազմակերպությունում` որպես լոջիստ-մենեջեր։

 

Շատերը չեն պատկերացնում, թե ինչով է զբաղվում լոջիստ-մենեջերը 🙂, ուստի ներկայացնենք նրա հիմնական պարտականություններից մի քանիսը.

✅ կազմակերպել պատվերի բեռնափոխադրման գործընթացը,

✅ ակտիվ նամակագրություն և հեռախոսային կապ հաստատել բեռափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ,

✅ բանակցել բեռնափոխադրման ժամկետների, պայմանների և արժեքի շուրջ,

✅ ժամանակ առ ժամանակ կատարել շուկայի մոնիտորինգ,

✅ հետևել լոգիստիկայի ողջ ընթացքին,

✅ մուտքագրել տեղեկատվությունը,

✅ տնօրինությանը տրամադրել հաշվետվություն` աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ և այլն…

 

Եվ այդ ամենի հետ մեկտեղ 🤦🏻‍♀️ հասցնում է զբաղվել երեխաների խնամքով և դաստիարակությամբ, երեխաներին օգնել դասերը սովորել, տանել տարբեր խմբակներ, հոգալ տան առօրյա հոգսերը և մնալ գեղեցիկ 🌹:

 

[:]

[:am]Թողնել մեկնաբանություն[:en]Give a comment